Էներգետիկ կառավարման տարածաշրջանային դասընթաց ԷնԿ դասընթաց date: 2020-09-15

Էներգետիկ Խարտիան հիմնադրվել է 1991թ.-ին` Հաագայում ստորագրված քաղաքական հռչակագրով: Կազմակերպությանն անդամակցում են 51 երկրներ: Կազմակերպության կենտրոնակայանը գտնվում է Բրյուսելում:

Հայաստանի Հանրապետությունը Էներգետիկ Խարտիայի պայմանագիրը ստորագրել է 1994թ.-ին:

Էներգետիկ խարտիայի հիմնական նպատակը միասնական իրավական դաշտի և կանոնների սահմանումն ու ամրապնդումն է, որը պետք է պահպանվի անդամ երկների կողմից, ինչը թույլ կտա նվազեցնել ռիսկերը կապված էներգետիկայի բնագավառում ներդրումների, առևտրի և տարացման խնդիրների և երրորդ երկրի ազատ մուտքի և հասանելիության հետ:

Էներգետիկ Խարտիայի որոշումներ ընդունող մարմինը տարեկան համաժողովն է, Էներգետիկ Խարտիայի ընթացիկ գործունեությունն ապահովում է էներգետիկ խարտիայի քարտուղարությունը: Գործում են ռազմավարության, առևտրի և տարանցման, ներդրումային հարցերով, էներգախնայողության հարցերով աշխատանքային խմբերը: 

 

Կազմակերպության պաշտոնական կայքն է www.encharter.org

you can download files

Energy management training Evaluation report.pdf