2014թ. ի վեր Հայաստանում՝ «Կանաչ տնտեսություն Եվրոպական Միության Արևելյան գործընկերության երկրներում» (EaP GREEN) նախաձեռնության շրջանակներում իրականացվում է ՌԱՄԱ ցուցադրական բաղադրիչը:
«Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրություն» ցուցադրական ծրագրի իրականացման ընթացքում օգտագործվում են ստուգված կանխարգելի բնապահպանական և արտադրողականության բարձրացման մոտեցումներ, որոնք բացահայտում են ռեսուրսների բարելավված արտադրողականության եռակի առավելությունները (արտադրության ցիկլի նվազեցված ծախսեր և նյութերի, էներգիայի ու ջրի նվազեցված օգտագործում), նվազեցված բնապահպանական ազդեցությունը (ավելի քիչ թափոններ, արտանետումներ և աղտոտում), նաև բարելավված աշխատանքի անվտանգությունը և հանրային առողջությունը:
ՌԱՄԱ փորձացուցադրական ծրագրի նպատակն է բարելավել ռեսուրսների արդյունավետությունը և բնապահպանական գործունեությունը մասնավորապես գյուղատնտեսական, սննդի, քիմիական և շինարարական նյութերի արտադրության ոլորտներում։ Երկրում ՌԱՄԱ ծրագրի ներկա շրջափուլը ակտիվորեն աշխատում է շրջաններում գտնվող ավելի քան 55 ՓՄՁ-երի հետ, որը ձեռք է բերվել ՌԱՄԱ մեթոդաբա- նության և պրակտիկայի առաջխաղացման, անվճար ծառայությունների և աուդիտների տրամադրման, ՌԱՄԱ աուդիտի իրականացման միջոցով՝ տրամադրելով լուծումների մշակված փաթեթ՝ յուրաքանչյուր ՓՄՁ կազմակերպության համար:
ՌԱՄԱ ծրագիրը նպատակաուղղված է արդյունաբերական կազմակերպությունների ռեսուրսների արդյունավետությունը և բնապահպանական գործունեությունը բարելավելուն` դրանով իսկ նպաստելով արդյունաբերության կայուն զարգացմանը և զբաղվածության ու եկամուտների մակարդակի բարձրացմանը:
Հայաստանում Կանաչ բիզնեսի զարգացման համար ՀՀ բնապահպանության, էկոնոմիկայի, էներգետիկայի և բնական պաշարների, գյուղատնտեսության նախարարությունները, քաղաքաշինության պետական կոմիտեն աջակցում են ՓՄՁ ներին՝ կանաչ տնտեսության զարգացման գաղափարի ներդրման, ՌԱՄԱ ռազմավարությունների և գործունեությունների մշակման նպատակով՝ ղեկավար մարմինների հանդիպումների և միջոցառումների միջոցով, խորհրդատվություն և առաջարկներ տրամադրելով արտադրանքի և ռազմավարական ուղղությունների վերաբերյալ:
Քիմիական և էլեկտրական մարտկոցներ, շինանյութեր, սննդամթերք արտադրողներ, և տուրիզմի զարգացման ընկերություններ, ՌԱՄԱ փորձագիտական թիմից ստացել և կիրառում են գնահատման փաթեթներ, դրանով իսկ բարելավում և ընդլայնում են իրենց արտադրությունը, նվազեցնելով էներգիայի ծախսերը, օգտագործելով վերականգնվող էներգիայի աղբյուրներ և մաքուր արտադրության մեթոդներ, նաև կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ: ՌԱՄԱ թիմի աջակցության արդյունքում նրանք հնարավորություն են ունենում առաջարկել ավելի մաքուր և մրցունակ արտադրանք շուկայում և հաճախորդներին:
Ծրագիրը նաև մշակել է ՓՄՁ-ների կարիքներին համապատասխան դյուրին և ըմբռնելի ՌԱՄԱ ուղեցույց՝ գործարարության շրջանակներում արտադրական և տեխնոլոգիական կարիքների ծախսերի կրճատման, արտադրանքի հնարավոր որակի բարձրացման, թափոնների և աղտոտվածության կրճատման, արտադրության պայմանների բարելավման, էներգետիկ ծախսերի կրճատման և առավել ճիշտ կազմակերպված արտադրական կառավարման նպատակով:
Հիմնական ցուցանիշները:
Մասնակիցների Կին / տղամարդ տոկոսային հարաբերակցությունը՝ 55% / 45%
Ծրագրի իրականացման ընթացքին մասնակից ընկերությունների թվաքանակը
Առաջին ազգային կոնֆերանս՝ ներգրավվել է 12 ՓՄՁ (48 մասնակից):
33 ՓՄՁ-ներ ներգրավվել են 4 Կանաչ ակումբներում:
28 ՓՄՁ –ի տրամադրվել է ՌԱՄԱ արագ գնահատումների աուդիտ:
24 ՌԱՄԱ փորձագետ՝ 22 ՓՄՁ աուդիտ / գնահատումներ:
37 ՓՄՁ ներգրավվածություն 3 մարզերի 6 ֆորումներում, (240 մասնակից):
14 ՓՄՁ ներգրաված են ՌԱՄԱ եզրափակիչ համաժողովին (50 մասնակից):
Կազմակերպված սեմինարների / միջոցառումները և մասնակիցների թվաքանակը
Կանաչ ակումբի մոդուլներով դասընթացներ ՀՀ 4 քաղաքներում՝ 47 մասնակից:
Կանաչ ակումբների հավաստագրերի հանձնման արարողություներ՝ 50 մասնակից:
2 հեռավար դասընթաց, 20 մասնակից:
Կրթական մոդուլներ, 35 մասնակից:
Իրազեկման սեմինար Արարատում 54 մասնակից:
Փորձագետների վերապատրաստումներ 24 մասնակից:
Սարքավորումների վերաբերյալ դասընթացներ 29 մասնակիցներից:
ՌԱՄԱ մեթոդաբանության կիրառմամբ, 2014-2017թթ. 3 թիրախային ոլորտների 22 պիլոտային ՓՄՁ- ներում ՌԱՄԱ փորձագետների կողմից կատարվել են ձեռնարկությունների գործունեության արդյունավետության բարձրացման խորհրդատվություն, տրամադրվել են համապատասխան առաջարկություններ, ՓՄՁ-երի համար մշակվել է 22 Կիրակման օրիանակներ, որոնք աշխատում են սննդի, քիմիական, շինանյութերի արտադրության, ինչպես նաեւ զբոսաշրջության, ոսկերչական իրերի և գորգագործության և այլ ոլորտներում:
Առաջարկված ՌԱՄԱ միջոցառումներ՝
Կանաչ ակումբի բաղադրիչի շրջանակներում ձեռնարկություններում իրականացված գնահատումները բաշխված են 60% սննդի արդյունաբերությունում, 18% -ը` շինարարությունում, իսկ 25% -ը` քիմիական արտադրությունում:
5 ՌԱՄԱ ցուցադրական ընկերություններում իրականացվել են տեխնիկատնտեսական ուսումնասիրություններ, խորը գնահատումներ, ՓՄՁ-ների սերտ համագործակցությամբ իրականացվել են ՓՄՁ-ներին առնչվող անհատական բիզնես ծրագրեր, որոնք ներառում են բիզնեսի հեռանկարային ծրագրեր:
Ծրագրի շահառուների համար կանոնավոր կերպով տրամադրվում է տեղեկատվություն՝ գործող ՌԱՄԱ գործունեության, ծառայությունների, նորությունների, ՌԱՄԱ ազգային կայքի և սոցիալական ցանցերի թարմացումների միջոցով (մանրամասները տես www.recp.am և www.rec-caucasus.am կայքէջերում):
Կառավարության, բիզնեսի, քաղաքացիական հասարակության ու տեղական ՓՄՁ-երի ներկայացուցիչները մասնակցել են ՌԱՄԱ ցուցադրական բաղադրիչի միջոցառումներին և գործունեությանը, այդ թվում` ՌԱՄԱ ֆորումներին, ակումբային և ազգային այլ միջոցառումներին:
Որոշում կայացնողների, փորձագետների, ՔՀԿ-ների, ուսումնական հաստատությունների շահագրգիռ կողմերի արձագանքների հիման վրա պատրաստվել է ՌԱՄԱ ֆորումների առաջարկությունների մանրամասն փաթեթը, (ՌԱՄԱ ուղեցույց Հայաստանի համար ձևաչափով) :
ՌԱՄԱ -ի աուդիտները կարող են ներառել նաեւ էներգետիկ աուդիտներ (դիտարկելով նյութի և ջրի արդյունավետ օգտագործումը), որպեսզի այն կարողանա օգտագործել առկա փորձը և համատեղ զարգացման հնարավորությունները:
«Կանաչ» հավաստագրերը կարող են դիտվել որպես մոտիվացնող գործիք ՓՄՁ-ների համար, որը պետք է մշակվի ՌԱՄԱ-ի կողմից առաջարկվող ստանդարտների հիման վրա, որն արդեն իսկ ընդունվել և իրականցվել է գործարար շրջանակների և մասնավորապես ՓՄՁ-երի կողմից:
«Կանաչ» սերտիֆիկացումը կարող է նաև նպաստել կանաչ քաղաքականության խթանմանը, գործարար շրջանակների և բանկերի միջև մշակել բարենպաստ մեխանիզմների համակարգ, որոնք պետք է աջակցվեն կառավարության կողմից:
Մշակել և ցուցադրել ՌԱՄԱ պիլոտային ծրագրեր՝ կրկնօրինակելու ՌԱՄԱ բիզնես մոդելներ փոքր բիզնեսի համար:
«Կանաչ ֆիլտրեր»-րի ներդնումը, որպես մաքուր արտադրության գործիք փոքր և միջին ձեռնարկությունների համար:
Մշակել և խթանել ռեսուրսների արդյունավետությունը գյուղատնտեսության ոլորտում և ֆերմերային կոոպերատիվների շրջանակներում՝ ցուցադրելու ՌԱՄԱ արդյունավետությունը սննդամթերքի վերամշակման, թափոնների կառավարման կամ նոր արտադրատեսակների վերաօգտագործումը նորարարական արտադրանքի մատակարարման համար՝ որը լրացուցիչ եկամուտ կհանդիսանա ֆերմերների համար:
Արտանետումները և աղտոտումը կրճատելու նպատակով ՓՄՁ-ներին առաջարկվել են համապատասխան լուծումներ՝ ածխածնի նվազեցման միջոցով.
Էներգաարդյունավետության միջոցառումների ներդրում ՓՄՁ-ներում:
Էլեկտրաէներգիայի ծախսերի կրճատում և արտանետումների վերահսկողության բարելավում:
Արտանետումների կրճատում և էկոլոգիապես մաքուր, քիմիական ազատ լուծումներ չրի արտադրության մեջ (Լուկաշինի կոոպերատիվ):
Արևային էներգիայով աշխատող աղբյուրների ներդրում մրգաչրերի արտադրությունում: Գոլորշու գեներացման միջոցով ՝ CO2 –ի նվազեցում պահածոների արտադրության մեջ:
Ընկերությունների համար աղբի վերամշակման և վերաօգտագործման արդյունքում խնայել ջրային ռեսուրսներ:
Ածխածնի և (կամ) ուլտրամանուշակագույն ֆիլտրերի տեղադրումը թույլ կտա խնայել ջրային կորուստների 90%-ը և հնարավոր կդարձնի դրա վերաօգտագործումը առնվազն տեխնիկական նպատակներով: